Ծախսած 1 միլիարդ դոլարից ԿԲ-ն վերջին հինգ ամիսների ընթացքում կարողացավ վերականգնել մոտ 460 միլիոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած վիճակագրության համաձայն՝ այս տարվա յոթ ամիսների արդյունքներով Հայաստանի միջազգային պահուստները կազմել են 1 մլրդ 702 մլն 500 հազար դոլար:

Ինչպես հայտնի է՝ 2013 թվականի վերջից եւ հատկապես անցած տարվա երկրորդ կեսին Հայաստանի միջազգային պահուստներն էապես նվազել էին: Մեկուկես տարում՝ մինչեւ այս տրվա մարտը, Հայաստանի միջազգային պահուստները նվազել էին մոտ մեկ միլիարդ դոլարով: Սակայն մարտից սկսած ԿԲ-ն տարբեր միջոցներով, այդ թվում նաեւ վարկային միջոցների ներգրավմամբ սկսեց վերականգնել ՀՀ միջազգային պահուստները:

Արդյունքում նախկինում ծախսած մոտ մեկ միլիարդ դոլարից ԿԲ-ն վերջին հինգ ամիսների ընթացքում կարողացավ վերականգնել մոտ 460 միլիոնը: Այսպիսով՝ այս տարվա հուլիսի վերջի դրությամբ ՀՀ միջազգային պահուստները դարձել են այնքան, որքան դրանք եղել են 2014 թվականի օգոստոսին:




Լրահոս