Կասեցվել է 700 կգ հյութերի խտանյութի ներմուծումը ՀՀ տարածք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է Բուլղարիայի Հանրապետությունից 700 կգ հյութերի խտանյութի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք:

Ծառայությունը սահմանային վերահսկողության արդյունքում պարզել է, որ դեղձի, մանգոյի և ելակի խտանյութերի, ինչպես նաև դոնդողի ներկրվող խմբաքանակը ժամկետանց է, տարաների վրա առկա է կրկնակի պիտակավորում: Միաժամանակ՝ նշված ապրանքատեսակներն ապահովված չեն հայերեն մակնշմամբ:

Հաշվի առնելով հայտնաբերված անհամապատասխանությունները՝ արգելվել է բեռի ներմուծումը և առաջարկվել ներմուծողին սահմանված կարգով այն վերադարձնել, օգտահանել կամ ոչնչացնել:




Լրահոս