Անհավանական հզորության պայթյուն է գրանցվել Չինաստանի նավահանգստային Տյանցզին քաղաքի վտանգավոր բեռների պահեստում: Պայթյունի արդյունքում շուրջ 520 մարդ տուժել է, ևս 44 , այդ թվում նաև 12 հրշեջներ, զոհվել են: Պայթյունի հզորությունը հավասար է եղել 21 տոննա տրոտիլի, այն անգամ նկատելի է եղել տիեզերքից: Պայթյունի ալիքից տուժել է 500-ից ավելի մարդ, զոհերի թիվը տասնյակներով է հաշվվում, տվյալները ամեն վայրկյան հստակեցվում են: Քաղաքը վերածվել է ծխացող ավերակների: Պայթած պահեստում պահպանվել է նատրիի ցիանիդ, պայթուցիկ ու այլ քիմիական նյութեր: Քաղաքի իշխանությունները կոչ են անում բնակիչներին օգտագործել հակագազ:
Պայթյունից հետ պահեստում հրդեհ է սկսվել, հրշեջները շարունակում են պայքարել կրակի դեմ, քաղաքային իշխանությունները զգուշորեն հայտարարում են, որ կրակի հիմնական օջախը հանգեցված է, սակայն, քանի որ վառվող նյոթերը ցաքուցրիվ են եղել մեծ հեռավորության վրա, կրակի մեջ է հայտնվել Տյանցզին քաղաքի տարածքի հսկայական մասը: Դեպքի վայրից ստացվող լուսանկարներից երևում է, որ քաղաքը կարծես թե միաժամանակ և՛ ռմբակոծվել է, ՛և հզոր երկրաշարժի է ենթարկվել: