Չինաստանի Տյանցզին քաղաքում կրկին պայթյուններ են լսվում, ինչի հետևանքով ծխով է պատվել քաղաքի մի մասը, գրում է CNN-ը` հղում կատարելով չինական ԶԼՄ-ներին:
Պայթեցած պահեստի շուրջակա տարածքում կրկին հրդեհ է սկսվել: Ենթադրվում է, որ կարող են պայթել կայանատեղիում կայանված մեքենաները:
Քաղաքի իշխանությունները տարհանել են դեպքի վայրից 3 կմ հեռավորությամբ ողջ բնակչությանը:
Ավելի վաղ հաղորդվում էր` պահեստում պայթյունի արդյունքում զոհվածների թիվը հասել է 85-ի: Բժիշկների խոսքերով` ավելի քան 700 մարդ տուժել է: