Ավիացիոն ուղևորների մեծամասնությունը հաճախ անտեսում են անվտանգության հարցով հրահանգները, որոնք ներկայացվում են թռիչքից առաջ բորտուղեկցորդների կողմից, գրում է «Российская газета»-ն:
Առավել հիշարժան է դարձել կանադական WestJet ավիաընկերության բորտուղեկցորդը:
Մայլ Մաքադամը ցուցադրել է անվտանգության հրահանգները զվարճալի շարժումներով և նույնիսկ պարով: Ուղևորները գնահատել են նման կարճ ներկայացումը բուռն ծափահարություններով: