Սուրիկ Խաչատրյանի եղբոր «գժի թուղթը» չանցավ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը՝ Սեյրան Խաչատրյանը, նույն ինքն՝ Աղալարը, փորձաքննության արդյունքում մեղսունակ է ճանաչվել: Սա նշանակում է, որ նրան չի հաջողվի այս տարվա մայիսի 2-ին Գորիսի Սդղլի գոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծի գործով պատասխանատվությունից խուսափել: Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին մարզպետի եղբորը տեղափոխել էին Կապանի հոգեբուժարան՝ սուր պսիխոզ ախտորոշմամբ:

Նա «հոսպիտալացվել» էր անմիջապես այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ նրա եւ իր որդու՝ Էյներ Խաչատրյանի մեղադրանքը խստացվել է, իսկ խափանման միջոցն էլ ընտրվել է կալանավորումը: Սկզբում մեղադրանքը եղել էր ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածով՝ ծեծ, փոխվել էր ՀՀ ՔՕ 113-րդ հոդվածով՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը: Առաջին մեղադրանքը, որպես պատիժ, ազատազրկում չէր նախատեսում: Իսկ ներկա մեղադրանքով Աղալարին սպառնում է մինչեւ 5 տարվա ազատազրկում: Բայց նախաքննությունը դեռ շարունակվում է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս