Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան պաշտոնական այցով եղել է Ֆրանսիայում: Այստեղ նրան իր համար տհաճ հարցերով դիմել է «Cash investigsation» հաղորդման լրագրող Էլիզա Լուչեթը, գրում է Francetv-ին:Մասնավորապես լրագրողը մոտեցել է Ադրբեջանի առաջին տիկնոջն ու հարցրել, թե արդյոք Ադրբեջանը հանդուրժողական երկիր է հանդիսանում, ինչին ի պատասխան Ալիևան համոզված կերպով ասել է. «Այո՛, իհարկե»: Սակայն լրագրողը հակաճառել է` հիշեցնելով երկրում առկա բազմաթիվ քաղբանտարկյալների մասին:
Ալիևան լրագրողին խորհուրդ է տվել հեռանալ ու ավելի լավ տեղեկանալ, իսկ նրա թիկնապահները սկսել են խոչընդոտել լրագրողին շարունակել հարցադրումը:
Լրագրողը վրդովված հայտարարել է, որ նրանք գտնվում են Ֆրանսիայում, որտեղ լրագրողն իրավունք ունի հարցեր հղել: