Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ֆրանսիական օդային հարվածներն անհրաժեշտություն են, գրում է mignews-ը:
«Մենք Իրաքում «ԻՊ»-ի դեմ կոալիցիայի մի մասն ենք կազմում: Մենք սկսել ենք Սիրիայում հետախուզական թռիչքները, որոնք թույլ կտան դիտարկել օդային հարվածների իրականացման հնարավորությունը, քանի որ դրանք անհրաժեշտություն են Սիրիայում»,-հայտարարել է Օլանդը:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Ֆրանսիայի քաղաքացիների մեծամասնությունը կողմ են հանդես եկել Սիրիայում զորքերի ներխուժմանը՝ չնայած այն հանգամանքին, որ Ֆրանսուա Օլանդը կտրականապես բացառել է նման քայլի իրականացումը: