Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ ԱԺ նախկին պատգամավոր, «Վեդի ալկո» ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանը Սոչի քաղաքում խաղատուն է կառուցում: Մեր տեղեկություններով՝ Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Ղազարյանն այնտեղ հաճախ է լինում, քանի որ մի քանի բիզնեսներ է բացել: Ամեն դեպքում, զրուցեցինք նախկին ազատամարտիկ Մ. Ղազարյանի հետ՝ պարզելու լուրի իսկությունը: «Սոչիում խաղատուն կառուցելն արգելված է, ես չգիտեմ, թե այդ լուրերը որտեղից են սկսում, որտեղ են ավարտվելու, բայց ասում եմ, որ նման բան չկա: Ասենք որ վերջին անգամ սեպտեմբերին եմ եղել Սոչիում, դա նշանակում է, որ հաճա՞խ եմ լինում»,-դժգոհեց Ղազարյանը: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչ բիզնեսներ ունի Սոչիում, նա պատասխանեց. «Դե հիմա ի՞նչ կարեւոր է՝ ունեմ, թե չունեմ»: Նկատենք, որ Ղազարյանը միակ ՀՀԿ-ականը չէ, որի «բիզնեսների մի մասն արտագաղթել է»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ