«ԳԱԼԱ»-ԱՑԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հերթական դատավճիռն է կայացվել լրատվամիջոցի դեմ: Դարձյալ Գյումրիի «Գալա» հեռուստաընկերությունը սկսել է անհանգստացնել իշխող վարչակազմին, նրանք որոշել են հեռուստաընկերությանը զրկել ալեհավաք ունենալու հնարավորությունից: Երեկ «Գալա»-ի տարածած հաղորդագրության համաձայն, «Գյումրիի քաղաքապետարանն ընդդեմ «ՉԱՊ» ՍՊԸ-ի եւ «ՉԱՊ» ՍՊԸ -ն ընդդեմ Գյումրիի քաղաքապետարանի միացյալ գործերով դատաքննությունն ավարտվեց: Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շիրակ Հակոբյանը հրապարակեց վճիռը, ինչը հերթական անգամ փաստեց, որ իշխանությունների արշավը անկախ լրատվամիջոցների դեմ շարունակում է  ավելի ահագնանալ: Դատարանը  բավարարեց Գյումրիի քաղաքապետարանի հայցը եւ պահանջեց մեկամսյա ժամկետում Վ.Սարգսյան 6/1 հասցեում գտնվող հեռուստաաշտարակի վրայից ապամոնտաժել  «ՉԱՊ» ՍՊ ընկերությանը պատկանող հաղորդակի մաս հանդիսացող, հեռուստաաշտարակի գագաթնային հատվածում տեղադրված հաղորդիչ անտենան եւ մալուխը: Իսկ «ՉԱՊ» ՍՊ ընկերության  հայցն ընդդեմ Գյումրիի քաղաքապետարանի՝ անվճար  հարկադիր սերվիտուդ  սահմանելու պահանջը, դատարանը մերժեց: Դատավորը նաեւ կողմերին զգուշացրեց, որ  վճիռը կամովին չկատարելու դեպքում, այն կկատարվի ԴԱՀԿ ծառայության միջոցով:




Լրահոս