ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
«…Այն ճանապարհը, որ (Րաֆֆի Հովհաննիսյանը) վերցրել է, այն բեռը, որ իր ուսերին վերցրել է, այդ ուժը չունի: Ինքն այդ դերակատարումը չի կարող մինչեւ վերջ տանել, որովհետեւ ինքն այդ դերով չի ապրել, որովհետեւ դա նորություն է իր համար»:
Աշոտ Աղաբաբյան news.am
Հետաքրքիր է, իսկ իշխանության ներկայացուցիչները, ՀՀԿ-ականները եւ նրանց կցորդներն այդ դերով ապրե՞լ են, երբեւիցե ժողովրդի խնդիրներով հետաքրքրվե՞լ են, թե՞ շքեղ առանձնատներ են կառուցել կամ բնակելի շենքի մի ամբողջ հարկ գնել եւ իրենց ճոխ տներում վայելել կյանքը՝ ժողովրդին թալանելու հաշվին: Կամ իրականում ի՞նչ դերակատարման մասին է խոսքը, որը Ր. Հովհաննիսյանի համար պետք է նորություն լինի. միգուցե կոռուպցիայի, մենաշնորհների եւ ատկատների՞: Կամ ի՞նչ ուժի մասին է խոսքը. պետական լծակնե՞ր, փո՞ղ, քրեաօլիգարխիկ շրջապա՞տ, հաստավիզ «ախրաննիկնե՞ր:




Լրահոս