ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, թե որ դեպքում Ռուսաստանը դուրս կբերի իր ՌՏՈւ ինքնաթիռները Սիրիայի տարածքից, փոխանցում է Lifenews-ը:
«Սիրիայում ռուսական օպերացիան իրականացվում է միայն ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումների դեմ սիրիական զինված ուժերի հարձակվողական գործողությունների իրականացման շրջանակներում: Ինչպես բազմիցս նշել է Մոսկվան, քաղաքական կարգավորումը հնարավոր է այն ժամանակ, երբ ահաբեկչական և ծայրահեղական ուժերի դեմ զգալի հարված հասցվի»,-ասել է Պեսկովը:
Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ՌԴ պատվիրակության հետ զրույցի ժամանակ խոստովանել է, որ «հիացած է ՌԴ ՌՏՈւ գործողությունների արդյունավետությամբ»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին Ռուսաստանը ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ առաջին ավիահարվածներն իրականացրեց Սիրիայում:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան