Ինչու է Տիգրան Ուրիխանյանը զարտուղի ճանապարհներ փնտրում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ԿԸՀ-ն նախօրեին հրավիրած նիստում մերժել է «Քաղաքացիական շտաբ» անվանումով հասարակական կազմակերպության  գրանցումը, որպես դիտորդական առաքելություն դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեի ընթացքում: ԿԸՀ-ն իր որոշումը հիմնավորել է այն փաստով, որ նշված կազմակերպության կանոնադրությունում ժողովրդավարության ամրապնդման եւ մարդու իրավունքների պաշտպանության մասին դրույթներ չկան, ինչը օրենսդրության պահանջ է: «Ժողովուրդ»-ը երեկ զրուցեց «Քաղաքացիական շտաբ»-ի վարչության անդամ Նորայր Ալոյանի հետ, որը, սակայն, հրաժարվեց մեր հարցերին պատասխանել՝ ասելով, որ ցանկացած հարցի պատասխանը ստանալու համար անհրաժեշտ է դիմել «Ալյանս» կուսակցության մամլո խոսնակ Վարդան Քոչարյանին:

Այսինքն՝ նշված ՀԿ-ն ԲՀԿ խմբակցության անդամ, Տիգրան Ուրիխանյանի հիմնադրած «Ալյանս» կուսակցության «կից» կառույց է: Ուստի հարց է ծագում՝ եթե ցանկանում են սահմանադրական հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնել, ապա ինչու գործընթացը հենց  կուսակցությամբ չեն ցանկացել իրականացնել եւ նման զարտուղի ճանապարհներ են փնտրում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս