Ռուսաստանը միակ երկիրն է, որը կարող է ոչնչացնել ԱՄՆ-ն: Այս մասին հայտարարել է ամերիկյան ցամաքային զորքերի շտաբի պետ գեներալ Մարկ Միլին. փոխանցում է РИА Новости-ն:
Անվտանգության հարցով կոնֆերանսի ընթացքում ամերիկացի գեներալն ԱՄՆ-ի համար գլխավոր սպառնալիքներ է նշել «Իսլամական պետությունն» ու Ռուսաստանը:
«Ռուսաստանը համար մեկ սպառնալիքն է երկրի համար: Սա միակ երկիրն է, որը կարող է ոչնչացնել Միացյալ Նահանգները: Այլ երկրներ միջուկային զենք ունեն, սակայն ոչ այնչափ, որքան ՌԴ-ն: Ռուսները հնարավորություն և միջուկային զենք ունեն»,-հայտնել է Մարկ Միլին:
Սակայն, ինչպես ընդծել է նա, ամերիկացիները տեղյալ չեն ռուսների մտադրությունների մասին: Գեներալը համարում է, որ «Բեռլինյան պատի փլուզումից և 2008-ից Ռուսաստանն ագրեսիվ գործողություն չի ցուցաբերել որևէ երկրի հանդեպ: Սակայն այժմ այն խախտում է անկախ պետությունների սուվերենությունը»:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան