Whoscored.com-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը Բրեմենի «Վերդեր»-ի դեմ Գերմանիայի առաջնության 11-րդ տուրի խաղում:
Ըստ այդմ, Մխիթարյանը երկու հարված է կատարել դարպասին, մեկ հարված՝ դարպասի ուղղությամբ: Ֆուտբոլիստի 67 փոխանցումներից 74.6 տոկոսը հասել է թիմակիցներին: Մխիթարյանը կանոնները խախտել է երեք անգամ, երկու անգամ հայտնվել է խաղից դուրս վիճակում, իսկ նրա դեմ պայքարում կանոնները խախտել են չորս անգամ:
Մխիթարյանը ստացել է 8.46 գնահատական, ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող եւ ընդգրկվել է հոկտեմբերի խորհրդանշական հավաքականում: