Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեով Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կհատկացվի 256 միլիոն դրամ: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2016 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը:
«Նախորդ տարվա համեմատ հատկացումն ավելի է 6.9 միլիոն դրամով:Ընդհանուր ծախսերի մեջ ավելի շատ ավելացել են ընթացիկ ծախսերը», «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ ընդգծեց Սաֆարյանը: Նա հավելեց, որ հիմնականում ավելացումը աշխատավարձերի վարձատրության մասով է, իսկ աշխատավարձերի վարձատրությունը պայմանավորված է պետական ծառայողների աշխատավարձերի բնականոն բարձրացումով: «Դուք գիտեք, որ մեր օրենսդրությունը ենթադրում է աշխատավարձերի բնականոն աճ՝ կախված աշխատողների ստաժից: Հաշվարկներում հիմք է ընդունվել այդ բնականոն աճը, ինչպես նաև այն, որ լրացուցիչ երեք պայմանագրային հաստիքային միավոր է լինելու», եզրափակեց Սաֆարյանը