Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ներկա է եղել Ֆրանսիայի Ազգային մարզադաշտում Ֆրանսիա-Գերմանիա ընկերական խաղին, փոխանցում է Reuters գործակալությունը:
Հաղորդվում է, որ պայթյունները լսելի են եղել մարզադաշտի մոտակայքում:
Նախագահին անմիջապես դուրս են բերել մարզադաշտից, նա չի տուժել: Նրա հետ է եղել նաև երկրի ՆԳՆ ղեկավար Բերներ Կազնևը, ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսն ու Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
Ինչպես ավելի վաղ հաղորդվում է, երկրի նախագահն արտակարգ դրություն է սահմանել և փակել երկրի սահմանները:
Մեկ այլ ահաբեկչություն է տեղի ունեցել Փարիզի «Բատակլան» թատրոնում, որի արդյունքում մոտ 153 մարդ է զոհվել:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան