Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիսը հայտարարել է, որ չի ցանկանում վերադառնալ Փարիզ, որտեղ «Իսլամական պետություն» հանցավոր խմբավորումը նոյեմբերի 13-ին իրականացրել էր մի քանի ահաբեկչական գործողություն:
Լուիսն այժմ Բրազիլիայում է և պատրաստվում է Պերուի հավաքականի հետ երեքշաբթի կայանալիք հանդիպմանը:
«Ես Փարիզում ունեմ ընկերուհի ու մի քանի ընկերներ, որոնք շատ տխուր են ու վախեցած: Ես չգիտեմ՝ ինչ եմ անելու, արդյոք վերադառնալո՞ւ եմ Փարիզ: ՊՍԺ-ում հանդես գալն իմ աշխատանքն է, սակայն եթե ինձնով պայմանավորված լիներ, անկեղծ ասում եմ՝ չէի վերադառնա», – հայտարարել է նա: