ՀՀ կառավարության այսօրվա նիստում առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկայացրեց դեղերի շուկայում իրականացված մշտադիտարկման արդյունքները: Նա նշեց, որ նախարարությունը մայիս-հոկտեմբեր ամիսների ընթացքում դիտարկել է 4 խոշոր ներկրողների դեղերը:
«Դեղորայքի 60 տոկոսի գինը մնացել է անփոփոխ, 34 տոկոսինը նվազել է շուրջ 30 տոկոսով և 6 տոկոսը թանկացել է 3 տոկոսով, որը կապված է սեզոնային վաճառքների հետ»,- նշեց Արմեն Մուրադյանը:
Հովիկ Աբրահամյանն էլ հայտարարեց, որ այդ մասին պետք է տեղեկացվի հանրությանը, քանի որ բազմաթիվ առիթներով իրեն նամակներ են գրում, որ դեղերն անհիմն են թանկացել. «Ուսումնասիրության արդյունքում, փաստորեն, նման խնդիր չկա, նույնիսկ գների նվազում կա, և դրա մասին պիտի խոսվի, պիտի ասվի հանրությանը»,- ասաց նա: