Երևանի ավագանու ընտրություններում այսօր՝ մայիսի 5-ին տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ժամը 13։30-ի դրությամբ, 18 դեպքերի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում։
Ըստ հաղորդագրության՝ 05.05.2013 թ. անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ թիվ 97 միջնակարգ դպրոցում գտնվող թիվ 11/32 ընտրատեղամասում, մի քաղաքացու մոտ 2 քվեաթերթիկ են հայտնաբերել:
Մեկնած օպերատիվ խմբին հանձնաժողովի նախագահը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 08:20-ին նկատել է մի տղամարդու, երկու ծրար ձեռքին քվեատուփին մոտենալիս, եւ մոտենալով նրան՝ կանխել է ծրարները կնքելն ու քվեատուփ գցելը, որոնց մեջ հայտնաբերվել է մեկական քվեարկած քվեաթերթիկ:
Ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
ժամը 09:55-ին ՀՅԴ-ի թեժ գծից ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՕԿԿ է զանգահարել Մ. Ա.-ն եւ հայտնել, որ իրենց են զանգահարել քաղաքացիներ եւ հայտնել, որ Աէրացիա թիվ 169 դպրոցի դիմաց 5 հարկանի շենքի բակում ընտրակաշառք են բաժանում, որտեղի բնակիչները ընտրություն են կատարում թիվ 12/20 եւ 12/21 ընտրատեղամասերում։
Նախապատրաստվում են նյութեր։
ժամը 08:20-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հերթապահ մաս է զանգահարել է Ս. Կ.-ն եւ հայտնել, որ թիվ 3/06 ընտրատարածքում, կապված քվեաթերթիկի նկարահանման հետ, վիճաբանություն է:
Նախապատրաստվում են նյութեր։
ժամը 10:10-ին ՀՅԴԱջափնյակի կոմիտեից ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՕԿԿ է զանգահարել Վ. Ս.-ն եւ հայտնել, որ 16 թաղ. 23 շենքի բակում 11 ՏՏ 700 կանաչ գույնի ԲՄՎ ա/մ-ով փող են բաժանում:
Նախապատրաստվում են նյութեր
Ժամը 10:15-ին ՀՅԴ թեժ գծից` ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՕԿԿ է զանգահարել Մ. Ա.-ն եւ հայտնել, որ 6/28, 6/29, 6/30 ընտրատեղամասերում, որը գտնվում է Աջափնյակ թաղամասում, ավտոմեքենաներ են կանգնած եւ գումարներ են բաժանում:
Նախապատրաստվում են նյութեր։
ժամը 09:40-ին Վ.Շենգավիթ 1-ին փող. 30 տան բնակչուհի Ֆ. Թ.-ն դիմում է ներկայացրել, որ նույն օրը Գ.Նժդեհի փողոցի թիվ 29 շենքի բակում գտնվող գեղեցկության սրահում ընտրակաշառք են բաժանում:
Կատարվում է հետաքննություն։
ժամը 09:55-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին զանգահարել է ՀՅԴ շտաբի նախագահը եւ հայտնել, որ 3/05 ընտրատեղամասում ,Գազելե-ներով մարդիկ են բերում:
Նախապատրաստվում են նյութեր:
ժամը 10:35-ին ՀՅԴ թեժ գծից ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՕԿԿ է զանգահարել Մ. Ա.-ն եւ հայտնել, Արաբկիրի 50/28 տեղամասում 18 հոգի քվեարկել են առանց մատյանում գրանցվելու:
Նախապատրաստվում են նյութեր:
ժամը 10:40-ին ին ոստիկանության Մաշտոցի բաժին Լ. Պ.-ից ահազանգ է ստացվել, որ 7/33, 7/34 տեղամասերում հատուկ գրիչներ են բաժանում եւ կուտակումներ են:
Նախապատրաստվում են նյութեր:
ժամը 10:10-ին ՀՅԴ թեժ գծից ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՕԿԿ է զանգահարել Մ. Ա.-ն եւ հայտնել, որ Աջափնյակի 6/32, 6/33 ընտրատեղամասերի դիմաց ,Աուդի Q 7ե 88 ԱՕ 888 պ/հ ա/մ-ով գումար են բաժանում:
Նախապատրաստվում են նյութեր:
ժամը 10:55-ին ,Բարեւ Երեւան Դաշինքե ավագանու անդամ Դ. Ի.-ից ահազանգ է ստացվել, որ թիվ 6/6 եւ 6/7 ընտրատեղամասերի դիմաց մարդկանց եւ մեքենաների մեծ կուտակումներ կան:
Նախապատրաստվում են նյութեր:
Ըստ “Hetq.am” ինտերնետային կայքէջում զետեղված հաղորդագրության՝ Հաղթանակ թաղամասի 80 մանկապարտեզում գտնվող թիվ 7/14 ընտրատեղամասում մեծ կուտակումներ են, “Գազել” մեքենաներով ընտրատեղամաս են բերել ծերանոցի ընտրողներին: “Hetq .am”-ի լրագրողն ու օպերատորը մոտեցել են կուտակումներին, սակայն հանձնաժողովի նախագահ Ս. Զ.-ն հրելով լրագրողին դուրս է հանել ընտրատեղամասից, քանի որ վերջինս չի ունեցել լրագրողի ինքնությունը հաստատող փաստաթուղթ:
Կատարվում է հետաքննություն: