Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայկ Կյուրեղյանին և Գևորգ Սաֆարյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի սոցցանցի էջից ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատգամավորը  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելել է Հայկ Կյուրեղյանին եւ Գեւորգ Սաֆարյանին:

«Տղաները գտնվում են առանձին խցերում: Նրանց հետ մանրամասն քննարկեցի վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները:
Հույս ունեմ քրեակատարողական համակարգի պաշտոնյաները զերծ կմնան լարվածության նոր առիթներ ստեղծելուց:
Համենայնդեպս՝ ուշի ուշով հետեւում եմ իրավիճակին եւ ըստ անհրաժեշտության կձեռնարկեմ համապատասխան միջոցներ», գրել է նա:




Լրահոս