«Գազպրոմ» ընկերությունը չեղյալ է համարել 10,25% չափով զեղչերը թուրքական 6 ընկերությունների համար: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով թուրքական ընկերությունների ներկայացուցիչներին:
«Գազպրոմ» ընկերության ներկայացուցիչները հայտարարել են գործակալությանը, որ զեղչը կարող է վերականգնվել միայն ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումից հետո:
2013թ. ռուսական կողմի և «Բոսֆորուս Գազ», «Էներկո Էներջի», «Բաթի Հաթի», «Կիբար Էներջի», «Ավրասիա Գազ» և «Շել Էներջի» ընկերությունների միջև համաձայնագիր է ստորագրվել տարեկան 10 մլրդ կուբամետր գազի մատակարարման մասին: Հեղուկացված գազի մնացած ծավալները ձեռք են բերվում «Էգե Գազ» և «Բոթաշ» ընկերությունների կողմից:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան