Armenian text to speach

Մինչև ձեր հետ չհամաձայնեցնենք, չենք ստորագրի. Հովիկ Աբրահամյանը` «Յուքոմ»-ին արտոնություն տալու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց ընդունել ներդրումային ծրագրի շրջանակներում «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը 3 տարի ժամկետով հետաձգելու մասին որոշման նախագիծը:

Նախագիծը կառավարության հավանությանը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, որին հանձնարարվեց նախագիծը ստորագրելու համար ստանալ բոլոր շահագրգիռ մարմինների համաձայնությունը:  Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ վստահեցրեց, թե կառավության աշխատակազմին հանձնարարելու է նախագիծը քննարկել բոլորի հետ: «Մինչև ձեր հետ չհամաձայնեցնենք, չենք ստորագրի»,- ասաց Աբրահամյանը:




Լրահոս