Ինգուշեթիայի Նազրանի քաղաքում մզկիթի մոտ հզոր պայթյուն է որոտացել, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը: Պայթյունի հետևանքով 56-ամյա տղամարդ է տուժել:
Մի շարք ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ պայթյուցիկ սարքի հզորությունը կազմել է մինչև 10 կգ տրոտիլի համարժեքով:
Փոխանցվում է, որ թիրախում կարող էր լինել Ինգուշեթիայի կրոնական գործիչ հայտնի իմամ Համզաթա Չումակովը: 2010թ. սեպտեմբերին Նազրանիում Չումակովի վրա մահափորձ էր իրականացվել, որի ժամանակ նա ծանր վնասվածքներ էր ստացել, նրա ոտքն անդամահատել էին: