ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ
Հուլիսի 15-ի արտահերթ նիստում ԿԸՀ-ն որոշել է թիվ 38 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական կարգով լրացուցիչ ընտրությունն անցկացնել սեպտեմբերի 29-ին: Հիշեցնենք, որ այդ ընտրատարածքից ընտրված ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանն օրերս նշանակվեց Սյունիքի մարզպետ:

ՍԵՎ ՑՈՒՑԱԿԻ ՆԱԽԱՐԱՐԸ
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի 2013թ. 2-րդ եռամսյակի Սեւ ցուցակում այս անգամ հայտնվել է ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը: Իսկ պատճառն այն է, որ 2013թ. ապրիլի 3-ին կենտրոնը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ քաղաքաշինության նախարարությանը եւ խնդրել նախարարության կարիքների համար մեկ անձից կատարված գնումների պայմանագրերի պատճենները, ինչն այդպես էլ չէր ստացել:

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՂԲՈՐԸ
«Իլուր»-ը պարզել է, որ Հայաստանում ամենաստվերային եւ փակ գործունեություն ծավալող կազմակերպություններից մեկը` «Երեւան» հիմնադրամը, 500 մլն դրամ է փոխանցել Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լեւոն Սարգսյանին պատկանող «Փյունիկ» հիմնադրամին:

ՆՊԱՍՏԵԼՈՒ ԵՆ
Հայաստանը եւ Ուկրաինան նպաստելու են ԵԱՀԿ եւ ԵԽ համագործակցության ակտիվացմանը: Այս մասին երեկ ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա նշել է, որ թեեւ երկու կազմակերպությունները տարբեր մանդատներ ունեն, սակայն արդեն մի քանի տարի է, ինչ համագործակցություն է  ձեւավորվել դրանց միջեւ:




Լրահոս