ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այս գիշեր երազումս կարողանում էի գրիչով գրել եւ շատ գեղեցիկ էի գրում: Իրականում շատ է ձգձգվում ու մնում անորոշ: Երեւի այդ պատճառով էլ ենթագիտակցությանս է հասնում ու դառնում երազ թե՛ dream եւ թե՛ wish իմաստներով»:

Պարույր Հայրիկյան «Ֆեյսբուք»

Հետաքրքիր է՝ ինչի վրա ծախսվեց Հայրիկյանի՝ ՀՀ կառավարության կողմից ստացած 20,5 մլն դրամը, որ «անկախության սիմվոլը» մինչ օրս ձեռքով գրելու մասին երազներ է տեսնում, նույնիսկ երազներ՝ dream եւ wish իմաստներով: Վերջին երկուսը՝ երազանք եւ ցանկություն, հատկապես համահունչ են «անկախության սիմվոլի»՝ ամբաստանյալներից արդեն 2 անգամ շատ՝ 42 մլն դրամ ստանալու պահանջներին: Սա էլ կլինի հերթական բուժման ծախսը, որից հետո, հնարավոր է, Հայրիկյանը շարունակի երազներ տեսնել գրիչով գրելու մասին: Տեսնես այդ ժամանակ արդեն ումի՞ց կպահանջի 80-85 մլն դրամ եւ ի՞նչ հիմնավորումով:




Լրահոս