ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խաղատներ հաճախելու համար օրենսդրությամբ սահմանվո՞ւմ է տարիքային որոշակի շեմ, թե՞ ոչ: Եթե այո, ապա պատասխանատվության ինչպիսի՞ միջոցներ են գործածվում նմանատիպ խախտումների ժամանակ:

Շահեն Մելոյան (52 տարեկան, տնօրեն)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն՝ կազմակերպիչը պարտավոր է արգելել քսանմեկ տարին չլրացած ֆիզիկական անձանց մուտքը խաղասրահ, որի խախտման համար սահմանվում է տուգանք՝ յուրաքանչյուր դեպքի համար 200.000 դրամի չափով: Ներկայումս օրենքում մշակվում են փոփոխություններ, ըստ որոնց՝ այդ պահանջի խախտման համար նախատեսվելու է ավելի խիստ պատասխանատվության միջոց:
Բոլոր այն անձինք, որոնք հիմնավոր տեղեկություններ ունեն խաղատների կամ շահումով խաղերի կազմակերպիչների կողմից նշված կամ օրենսդրությամբ սահմանված այլ պահանջների խախտման վերաբերյալ, կարող են դիմել ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման պայմանների եւ պահանջների հսկողության տեսչություն:

ՀՀ ֆինանսների նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որքան էլ պատասխանում նշվում է, որ, ըստ օրենքի, մինչեւ 21 տարին լրացած անձինք չեն կարող մուտք գործել խաղատուն, բայց որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ բազմաթիվ երիտասարդներ իրենց ապագան խորտակում են` արդեն այդքան վաղ տարիքից անարգել հաճախելով խաղատներ եւ դառնալով խաղամոլ: Իսկ ինչ վերաբերում է սահմանված տուգանքին, ապա պետք է նկատել, որ դա միայն կլցնի մի քանի շահագրգիռ անձանց գրպանները՝ հարցն այդպես էլ թողնելով չլուծված:




Լրահոս