Դոնի Ռոստովում կործանված ինքնաթիռը սարքին է եղել. Միջազգային ավիացիոն կոմիտե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջազգային ավիացիոն կոմիտեն (ՄԱԿ) ներկայացրել է Դոնի Ռոստովում կործանված «Boeing-737» ինքնաթիռի «սև արկղերի» հետաքննության նախնական արդյունքները:

Փորձագետներն ինքնաթիռի համակարգում անսարքություններ չեն հայտնաբերել: «Նախնական տվյալների համաձայն՝ համակարգի անսարքություն չի հայտնաբերվել: Ինքնաթիռն ուներ թռիչքային պիտանիության վկայական, անցել էր համապատասխան տեխնիկական զննությունն ու թռիքի պահին սարքին եղել»,- ասվում է ՄԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ FlyDubai ավիաընկերությանը պատկանող «Boeing-737» ինքնաթիռը կործանվել էր Դոնի Ռոստովում մարտի 19-ին: Ինքնաթիռում գնտվող բոլոր 55 ուղևորներն ու անձնակազմի 7 անդամները զոհվել էին:




Լրահոս