Դատարանը մերժեց Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանն, այսօր՝ օգոստոսի 5-ին, մերժեց ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը:
ՀԱԿ ակտիվիստների շահերի պաշտպան Մուշեղ Շուշանյանը հանդես է եկել միջնորդությամբ՝ Տիգրան Առաքելյանի նկատմամբ կիրառված վճիռը՝ խափանման միջոցը՝ կալանքը, վերացնել և նրան ազատ արձակել. “Քրեական գործում չկա այնպիսի մի դեպք, երբ Տիգրան Առաքելյանը փորձել է խոչընդոտել գործի քննությունը: Կալանքի տակ պահելու տևականությունը անցել է ողջամտության բոլոր ժամկետները: Չկա՛ նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտություն, չկա՛ հանրային շահ”: Սակայն դատախազը դեմ է արտահայտվել շահերի պաշտպանի միջնորդությանը: Նիստը նախագահող դատավորը մերժել է միջնորդությունը:




Լրահոս