ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«32»-ԻՑ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ
Օրերս «Ժողովուրդ»-ի խմբագրություն էին դիմել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի մի խումբ բնակիչներ` դժգոհելով «32 ատամ» ակումբի հիմնադիր տնօրեն Վահագն Գրիգորյանի «հումորից»: Մեր զրուցակիցները նշեցին, որ Վ. Գրիգորյանը բոլոր վատ կատակներում որպես գյուղացիների «հետամնացության», միամտության օրինակ բերում է հենց Վարդենիսը, ինչն առաջացրել է նրանց վրդովմունքը: Վարդենիսցիները նշում էին, որ իրենք բոյկոտում են այդ հաղորդումը, քանի որ նման վերաբերմունքից իրենք շատ են վիրավորվել: «Ժողովուրդ»-ը զրուցեց Վահագն Գրիգորյանի հետ՝ պարզելու, թե ինչու է մշտապես վատ օրինակներում հիշատակում հենց վարդենիսցիների անունը: «Նախ նշեք, որ Վահագնը ծնունդով գյուղից է, երկրորդը՝ Վահագնը Հոկտեմբերյանից է ու ինչ իրավունք ունի Վարդենիսը… կյանքիս մեջ եթե հաշվեմ, հազիվ 4 անգամ եղած լինեմ, ինչի՞ պիտի Վարդենիսի ժողովրդին ծաղրեմ կամ գյուղացուն վարդենիսցու դեմքով ներկայացնեմ, ու երրորդն էլ՝ խնդրում եմ՝ օրինա՛կ ասեք, թե որ դեպքում ենք ծաղրել: Մենք ծաղրելու բան չունենք, մենք Վարդենիսից ընկեր ունենք՝ Արսեն Գրիգորյանը, հետո էլ հարգանք, պատիվ բարեկամություն ունենք այնտեղ, ու նմանատիպ բան չկա: Կոնկրետ նման թիրախային վերաբերմունք չունենք: Մենք, լինելով գյուղից, շատ անգամ գյուղի պրոբլեմներին  անդրադարձել ենք՝ կարկտահարությունից սկսած, ճանապարհներով վերջացրած… մենք բոլորին անդրադառնում ենք: Ոչ թե ծաղրանքի համար, այլ սոցիալական խնդիրներին մենք մշտապես ուշադրություն ենք դարձնում, «32»-ն այդ նպատակը չունի»,-վստահեցրեց Վ. Գրիգորյանը:

ԾԱՅՐԱՀԵՂ ԾԱՆՐ Է
«Այս պահին Մարկ Սաղաթելյանը գտնվում է խիստ ծայրահեղ ծանր վիճակում: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Նա վերակենդանացման բաժանմունքում է եւ ապրում է կենսապահովման արհեստական սարքավորման միջոցով»,-այս մասին հայտնել է «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի տեղակալ Սիրանուշ Մարտիրոսյանը: Մարկ Սաղաթելյանի մոտ ախտորոշվել է սուր լեյկոզ հիվանդություն՝ տրոմբոհեմորագիկ սինդրոմով եւ գլխուղեղի արյունազեղումով:




Լրահոս