Գորիսի ծեծի գործով քննությունը նոր ընթացք է ստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գեւորգ Ազիզյանի ծեծի գործով քննությունը նոր ընթացք է ստանում: Հիշեցնենք, որ մարտի 8-ին երեք երիտասարդներ, որոնց մեջ էր եղել նաեւ ոստիկանության Գորիսի բաժնի պետի տեղակալ Մուշեղ Գեւորգյանի եղբայրը` Արթուր Գեւորգյանը, որոշել էին կանանց տոնը նշել «Դիանա» ռեստորանում, սակայն նրանց թույլ չէին տվել ներս մտնել:

Ավելի ուշ ռեստորան էր եկել ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գեւորգ Ազիզյանը, որը երիտասարդների հետ վիճել էր ու ծեծի ենթարկել իր տեղակալի եղբորը: Ներկայումս քրգործը քննվում է ՀՔԾ-ում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՔԾ-ի ցուցումով խուզարկություն է իրականացվել Արթուր Գեւորգյանի տանը, որտեղ, ըստ էության, իրավապահները ինչ-որ բան են փնտրել: Սակայն մեզ հասած տեղեկություններով՝ որևէ տարօրինակ իր չի հայտնաբերվել:




Լրահոս