Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտի սրացումից հետո. Բորդյուժա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը չի դիմել Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտի սրացումից հետո: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ոչ մի խնդրանք չի եղել»,-ասել է Բորդյուժան՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին:

Նա նաև հավելել է, որ Հայաստանի բարձրաստիճան ղեկավարության հետ կոնտակտների ժամանակ իրեն հասկացրել են, որ «Հայաստանը մեծ հաշվով չի կիրառել պոտենցիալի մեծ մասը, որն առկա է», այդ իսկ պատճառով որևէ խնդրանք չի եղել:

Ընդ որում, Բորդյուժան պատասխանել է լրագրողների այն հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքին համապատասխան չի համարվում Հայաստանի մաս, և որ ՀԱՊԿ ուժերը կարող են պաշտպանել Հայաստանին միայն միջազգայնորեն ճանաչված սահմանների վրա հարձակման դեպքում: «Այո, դուք ճիշտ եք հասկացել»,-պատասխանել է Բորդյուժան:

Միևնույն ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը մեծ նշանակություն ունի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգության ապահովման համար:




Լրահոս