Հայաստանում կստեղծվի դպրոցական սննդի համակարգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի կառավարությունն իր նիստում հավանություն է տվել ,Կայուն դպրոցական սնունդե ծրագրի ռազմավարությանը եւ դրա իրականացման միջոցառումների ծրագրին:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ռազմավարության գլխավոր նպատակն է ստեղծել դպրոցական կայուն սննդի համակարգ, որը հնարավորություն կտա ապահովել Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտների առողջ սնունդը, բարելավել նրանց առողջությունն ու հաղթահարել աղքատությունը` նպաստելով դպրոցականների հաճախելիության բարձրացմանն ու համընդհանուր տարրական կրթության ձեռքբերմանը:
Իր ընդունած երկու որոշումներից առաջինով ՀՀ կառավարությունը ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացրել է մոտ 16 մլն դրամ` 2013 թ. երկրորդ եռամսյակում սիրիահայերին տրամադրված օտարերկրյա պետություններում վավերական 246 անձնագրի դիմաց չգանձված պետական տուրքի գումարը պետբյուջե վճարելու նպատակով: Մյուս որոշմամբ ՀՀ պետբյուջե են ներառվելու ՀՀ ոչ ռեզիդենտ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեությանն աջակցելու նպատակով Հայաստանի օգտին կատարված նվիրաբերությունների` մոտ 251 մլն դրամ եւ ծախսերի` մոտ 232 մլն դրամ գումարները:




Լրահոս