Էրդողանը պաշտոնա՞նկ է անում Դավութօղլուին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ինտեֆաքս»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշել է պաշտոնաթող անել  վարչապետ Ահմեդ Դովութօղլուին երկրի վարչապետի, ինչպես նաեւ Արդարության եւ զարգացման կուսակցության ղեկավարի պաշտոններից:

Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ նախօրեին Էրդողանը վարչապետի հետ  հանդիպում է ունեցել, որի ընթացքում չի հաջողվել հարթել առկա  տարաձայնությունները, որոնք մասնավորապես առնչվում են քրդական խնդրի կարգավորման ճանապարհներին, ինչպես նաեւ երկրում մարդու իրավունքների վիճակին:

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Բերաթ Ալբայրաքը, ով նաեւ Էրդողանի փեսան է, դիտարկվում է այժմ որպես վարչապետի պաշտոնի համար ամենահավանական թեկնածու:

Հիշատակվել է նաեւ տրանսպորտի նախարար Բինալի Իիլդիրիմի անունը:




Լրահոս