ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկիր, դիրքորոշումը հետևյալն է․ կողմերը պետք է խստորեն պահպանեն հրադադարի մասին համաձայնությունը՝ ղարաբաղյան հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորմանը հասնելու համար:
Այդ մասին APA լրատվական գործակալությանը հայտարարել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ մեկնաբանելով շփման գծում իրավիճակի շարունակվող սրումը: Նա վերստին շեշտել է, որ այս հակամարտությունը չի կարող կարգավորվել ռազմական ճանապարհով: