ՀԿԵ ՓԲԸ ղեկավարն այցելեց Գյումրիում ռուսական ռազմական բազային կից գործող դպրոցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հարավկովկասյան երկաթուղի” ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը Գիտելիքի օրը Գյումրիում ՌԴ-ի գլխավոր հյուպատոս Վասիլի Կորչմարի հետ այցելեց 102-րդ ռուսական ռազմական բազային կից գործող №19 միջնակարգ հանրակրթական դպրոցը:
Նոր ուսումնական տարվա բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին նաև Հայաստանում “Ռոսսոտրուդնիչեստվո” գործակալության, “Ռոստեխնոլոգիի” պետկորպորացիայի ներկայացուցիչները: 
Այս տարի դպրոցն աշակերտներին դիմավորեց կապիտալ վերանորոգումից հետո՝ նորացված դասարաններով և ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ նոր ժամանակակից սարքավորումներով: Իր հերթին ՀԿԵ-ն աջակցել է դպրոցի ատամնաբուժական կաբինետի ձևավորման գործընթացում: 
Ելույթ ունենալով դպրոցականների առջև՝ “ՀԿԵ” ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը շնորհավորեց երեխաներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ, ինչպես նաև բարձր գնահատեց 102-րդ ռուսական ռազմական բազայի հրամանատար կազմի հետ համագործակցությունը: 
– Ուրախալի է, որ նոր ուսումնական տարին դպրոցը դիմավորում է լիարժեք պատրաստված՝ ստանալով անհրաժեշտ սարքավորումներն ու գրականությունը: Մենք պատրաստ ենք շարունակել համագործակցությունը ռուս զինվորականների հետ ուսումնական հաստատությանը աջակցություն տրամադրելու ուղղությամբ և ամրագրել այդ պատրաստակամությունը համապատասխան համաձայնագիր կնքելով, – հայտարարեց ՀԿԵ գլխավոր տնօրենը: 
Դպրոցի աշխատակազմի հետ հանդիպումների ընթացքում քննարկվել է այդ ուսումնական հաստատությունում նաև երկաթուղայինների երեխաների ուսուցման հնարավորությունը: Դրա համար անհրաժեշտ կլինի նման երեխաների ոսումնական ծրագրում ներառել “Հայոց լեզու և գրականություն” առարկան: 




Լրահոս