Հովիկ Աբրահամյանն, անդրադառնալով նախորդ օրը ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հնչեցրած իր տեսլականին, հանձնարարական է տվել էկոնոմիկայի նախարարին կազմել հուշաթերթ, որպեսզի բիզնեսով զբաղվող մարդիկ, բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն ներկրումով զբաղվել, նրանց համար հասանելի և պարզ լինի, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ՝ մյուս մարմիններում արհեստական խոչընդոտներ չստեղծելու համար:
Վարչապետը հանձնարարել է այդ հուշաթերթը տեղադրել նախարարության կայքում: Գործադիրի ղեկավարը կարևորել է նաև լաբորատոր ստուգումների արդար արդյունքների ապահովումը: Հովիկ Աբրահամյանը հանձնարարական է տվել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին, որպեսզի բոլոր ներկրողների համար ստեղծեն հարկային և մաքսային հավասար պայմաններ և ընդգծել է, որ այդ գործընթացը լինելու է ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության հսկողության ներքո՝ ստուգելու են շաբաթը կամ ամիսը մեկ անգամ: