Ֆրանսիա-Քուվեյթ թռիչքն իրականացնող Boeing 737-ի օդաչուները թռիչքի ժամանակ քնել են: Այս մասին հայտնում են հունական ԶԼՄ-ները:
Դեպքը տեղի է ունեցել EgyptAir ավիաընկերության ինքնաթիռի անհետացումից 15 ժամ անց:
Boeing 737-ը դադարել է պատասխանել Իտալիայից և Հունաստանից դիսպետչերների ազդանշաններին: Ահաբեկչության վտանգի պատճառով Կրետե կղզուց օդ են բարձրացվել F-16 կործանիչներ:
Երբ ուղևորները տեսել են, որ իրենց կործանիչներ են հետևում, բորտուղեկցորդները ուղևորվել են օդաչուների սենյակ՝ իմանալու, թե ինչ է կատարվում: Պարզվել է, որ վերջիններս քնած են, իսկ ինքնաթիռը շարժվում է ավտոպիլոտի միջոցով: Այդ պահին ինքնաթիռում 140 ուղևոր է գտնվել: