Եվրամիությունը կարող է մանդատ տրամադրել Ադրբեջանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիությունը աշնանը կարող է մանդատ տրամադրել Ադրբեջանին՝ ռազմավարական համագործակցության մասին նոր համաձայնագրի հարցով բանակցություններ սկսելու համար, փոխանցում է Trend-ը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Մահմուդ Մամեդգուլիևը:

Նրա խոսքով՝ ներկայումս կողմերի միջև նոր համաձայնագրի հարցով քննարկումներ են անցկացվում: Հուլիսի սկզբին հանդիպում է նախատեսվում նաև Ժնևում Ադրբեջանի և Առևտրի համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչների միջև:

Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը հավելել է, որ Եվրամիության և Ադրբեջանի միջև հարաբերությունները շարունակվում են:




Լրահոս