Այս խայտառակությանը պետք է վերջ դրվի. լրագրողները կկարողանան փրկվել, իսկ շարքային քաղաքացինե՞րը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեն եւ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը «Ժողովուրդ»-ի դեմ հետապնդումների գործընթաց են սկսել: Դրա շրջանակներում այդ կառույցների ներկայացուցիչները երեկ ապօրինի գործողություն էին կազմակերպել` փորձելով մեր օրաթերթի լրագրողին բերման ենթարկել: Բարեբախտաբար մեզ հաջողվեց ՄԻՊ գրասենյակի օգնությամբ թույլ չտալ, որ այն ավարտին հասցնեն:

Ու եթե լրագրողական լայն դաշտի աջակցությամբ մենք կարողացանք խնդիրը լուծել, կանխել լրագրողին ապօրինի ազատությունից զրկելու գործընթացը, ապա շարքային քաղաքացիների դեպքում խնդիրը շարունակում է խիստ մտահոգիչ մնալ: Ոստիկանները, ռազմական ոստիկանները, ԱԱԾ աշխատակիցները ամենատարբեր կիսագրագետ քննիչների կողմից կայացրած կամայական որոշումները ձեռքներին մտնում են մարդկանց տները եւ գիշերանոցով բերման ենթարկում` առանց հստակ կարգավիճակի:

Այսինքն` առանձին պաշտոնյաներ պետական կառույցներին շարունակում են վերաբերվել որպես իրենց բոստանի եւ տարիներ շարունակ պաշտոնեական դիրքն օգտագործում են՝ անձնական խնդիրներ լուծելու, իրենց թալանին խանգարող անձանց չեզոքացնելու համար: Մեզ թվում էր, թե ապրիլյան պատերազմը զգաստացրել է գոնե պաշտպանական գերատեսչության աշխատակիցներին, նրանց հղփացած կերպարները գուցե վերափոխվեն, բայց ոչ: Նույնիսկ քառօրյա պատերազմից նրանք դաս չեն քաղել: Ու Հայաստանը շարունակում է մնալ կոռումպացված պաշտոնյաների վերահսկողության տակ գտնվող երկիր»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս