Այժմ ես մտավախություն ունեմ, որ Ռուսաստանը կարող է օգտվել ԱՄՆ-ի խառը վիճակից,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը. «Ինչպես գիտենք, Նահանգները կենտրոնացած է իր ներքին խնդիրների վրա, և իր ստրատեգիան Հվ. Կովկասում առաջ տանելու համար` Ռուսաստանը կօգտագործի այս իրավիճակը և կթույլատրի Ադրբեջանին սկսել ռազմական գործողություններ, որոնք իր միջամտության լավագույն պահը կլինեն այն դեպքում, երբ ԱՄՆ-ն դեռևս չի ունենա հստակ ղեկավարող»:
Բանախոսն իր տարակուսանքը հայտնեց, որ սովորական մարդկանցից զատ նաև փորձագետներն են կարծիք հայտնում, որ Ֆորմուլայի ավարտից հետո Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակման կդիմի. «Ես ապշած եմ, որ որոշ փորձագետներ կարող են նման ձևակերպումներ տալ և դատողություններ անել, որ պատերազմը կսկսվի, երբ Ալիևի գլուխը կազատվի սպորտային խաղերից: Դա պատերազմ չէ»: