Ադրբեջանը ԼՂ հարցով բովանդակային բանակցությունների կողմնակից է և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև տեղի ունեցած հանդիպումը դրական է գնահատում: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը:
«Մենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցով կառուցողական բանակցությունների կողմնակիցն ենք: Սանկտ Պետերբուրգի եռակողմ հանդիպումը, որը կայացել է կառուցողական պայմաններում, դրական ենք գնահատում»,- հայտարարել է Գաջիևը:
Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպումը դրական և կառուցողական էր որակել: