«Ձեր պահելաձեւը ԵԽԽՎ-ում, իմ խորին համոզմամբ, Ձեզ բարոյական իրավունք չի տվել, որ լինեք այս նախագծի հեղինակը եւ ներկայացնեք»:
Զարուհի Փոստանջյանի պահելաձեւը ԵԽԽՎ-ում այլ քննարկման թեմա է եւ արդեն իսկ քննարկված ու գրեթե սպառված: Իսկ այ ՀՀԿ-ականների պահելաձեւը հավերժ թեմա է, քանի որ տարբեր ՀՀԿ-ականներ տարբեր տեղերում եւ տարբեր ժամանակներ աչքի են ընկել առհասարակ մարդուն, նաեւ հային ոչ վայել պահելաձեւով: Ուստի «Նժդեհի հետեւորդ» ՀՀԿ-ականը լավ կանի՝ նախ մտածի իր կուսակիցների պահելաձեւի եւ նրանց բարոյական իրավունքների մասին: Արդյո՞ք այդ կուսակցության բազմաթիվ ներկայացուցիչներ բարոյական իրավունք ունեն խորհրդարանում գտնվել, օրենքներ ընդունել, ժողովրդի ճակատագիրը տնօրինել: