Նոյեմբերի 6-ին, ժամը 01.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծ – Խանջյան փողոցների խաչմերուկում` ստորգետնյա ավտոճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և բռնկվել:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ` 1991 թ. ծնված Մ. Մ.-ը հոսպիտալացվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.47-ին, մարվել՝ 01.54-ին: Ամբողջությամբ այրվել է “Հոնդա” մակնիշի 91 ՍՍ 091 պետհամարանիշով ավտոմեքենան: