Սպանություն Նոյեմբերյանում. ինչն է երիտասարդին դրդել գնդակահարել հորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 4-ի առավոտյան՝ մոտավորապես ժամը 6-ին, Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղում հրացանի կրակոց է հնչել: Կողբի բնակիչ, 1991թ. ծնված Սարո Աբգարյանը որսորդական հրացանով սպանել է իր հորը՝ 1955թ. ծնված Արտաշես Սարիբեկի Աբգարյանին: Գնդակը դիպել է վերջինս շնչափողին, նա տեղում մահացել է: Կողբից ստացված տեղեկություններով՝ հայր եւ որդի հաճախ էին վիճում, նրանց վիճաբանությունների բարձր ձայները լսելի էին հարեւաններին: Արտաշես Աբգարյանը զբաղվում էր այլ անձանց գումարներ տրամադրելով՝ որպես փոխառություններ՝ դրանից շահույթ ստանալով: Սարոն ամուսնացած չէր, չէր աշխատում:

Մի քանի տարի առաջ Արտաշես Աբգարյանի դուստրը Երեւանում, շենքից դուրս նետվելով, ինքնասպան էր եղել: Ա. Աբգարյանի աղջիկներից երկուսն ապրում են հորական տանը, նրանցից մեկն ամուսնալուծված է, մյուսը 32 տարեկան է, հոգեկան խնդիրներ ունի: Ըստ Կողբից ստացված տեղեկությունների՝ Սարո Աբգարյանը մի քանի տարի առաջ հոգեկան առողջության հետազոտության է ենթարկվել: Սպանության դեպքի վերաբերյալ իրավապահները քննություն են կատարում: Նշանակվելիք դատահոգեբուժական փորձաքննությունը կպարզի՝ Սարո Աբգարյանը մեղսունա՞կ է, թե՞ոչ:




Լրահոս