Իրանցի զինվորականները հայտնել են, թե ինչպես է ամերիկյան անօդաչու թռչող սարք ներխուժել երկրի օդային տարածք, հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը:
Զինվորականները օդային տարածքը լքելու մասին նախազգուշացում են արել:
Իրանական բանակի տվյալներով ՝ անօդաչուն իրենց է մոտեցել Աֆղանստանից: Նախազգուշացումից հետո այն լքել է երկրի տարածքը:
Ընդ որում, չի հաղորդվում, թե ինչ կերպ է նախազգուշացում տրվել անօդաչու թռչող սարքին: