Հռոմի պապի այցը Վրաստան և Ադրբեջան կնպաստի կովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Այս մասին Vatican Radio-ի հետ զրույցում ասել է Հայ Կաթողիկե եկեղեցու Հայաստանի, Վրաստանի և Արևելյան Եվրոպայի թեմերի առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը: Նրա խոսքով՝ Հռոմի պապը կաջակցի Վրաստանի հայ կաթոլիկներին և Ադրբեջանին խաղաղության կոչ կանի:
«Հայերն ապրում են Թբիլիսիում 4-րդ դարից: Այն դարեր շարունակ մշակութային կենտրոն էր հայերի համար: Այժմ Թբիլիսիում մոտ 200 հազար հայ է ապրում»,-ասել է Մինասյանը:
Ինչ վերաբերում է Ադրբեջան Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի այցին, Մինասյանը վստահեցրել է, որ Հռոմի պապը խաղաղության հաստատման և հայերի հանդեպ սադրանքներն ու թշնամանքը վերացնելու կոչեր կանի:
Հիշեցնենք, որ տարածաշրջան այցը մեկնարկվել է այդօր: