Ռուսաստանը Սիրիայում С-300В4 նորագույն հակաօդային պաշտպանական համակարգեր է տեղակայել, փոխանցում է Fox News-ը՝ հղում անելով Վաշինգտոնի աղբյուրներին:
Ամերիկյան հետախուզության տվյալներով՝ այն տեղակայվել է Տարտուսի ռազմածովային բազայում:
Ներկա պահին համակարգերը, հեռուստաալիքի զրուցակցի խոսքով, գտնվում է տեղակայման փուլում:
Fox News-ը նշում է, որ դա առաջին դեպքն է, երբ Ռուսաստանն իր սահմաններից դուրս նման համակարգեր է տեղակայում: Ընդ որում, աղբյուրները նշում են, որ «Իսլամական պետություն» և «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումները չունեն ավիացիա և թևավոր հրթիռներ, որոնց դեմ նախատեսված է տվյալ համակարգը: Այդ իսկ պատճառով Սիրիայում С-300В4-ի տեղակայումը կարող է նշանակել, որ Ռուսաստանը ջանքեր է գործադրում ԱՄՆ-ի կողմից պոտենցիալ հարձակումից պաշտպանվելու համար, կարծիք է հայտնում հեռուստաալիքի զրուցակիցը: