Շագանակներն այս եղանակին ամենահանդիպող մթերքներից է և ևս մեկ պատճառ դուրս գալու և մաքուր օդ վայելելու: Սակայն դուրս գալիս պետք չէ մոռանալ վերցնել նաև մեծ զամբյուղ` դրանք հավաքելու համար:
Ինչ անել շագանակների հետ
Ատամները մաքրելու համար
Շագանակից պատրաստված փոշին օգտակար է ոչ միայն լնդերի համար, այլև այն օգնում է նաև սպիտակեցնել ատամները: Բավական է մաքրել շագանակի կեղևը և սպիտակ միջուկը չորացնել ու խառնել ալյուրի հետ: Սա հրաշալի միջոց է բերանի խոռոչի մաքրման համար:
Լողանալու համար
1 ճաշի գդալ շագանակից պատրաստված փոշին խառնել 0.5 լիտր ջրի հետ և թողնել մեկ գիշեր: Հաջորդ օրը այդ խառնուրդը պետք էլցնել եռացրած ջրի մեջ, ապա այն ավելացնել վաննայի ջրին: Այս խառնուրդը լավացնում է արյան շրջանառությունը և երիտասարդացնում է մաշկը:
Լվացքի համար
Շագանակով լվացքի փոշիները շատ լավ են սպիտակ լվացքի համար: Այն շատ բուրումնավետ է և խնամում է ձեռքի մաշկը:
Մազերի լվացման համար
Դուք կարող եք զարմանալ, այս փոշով մազերի շամպույնը շատ օգտակար է: Այն լավացնում է մազերի որակը և մազաթափության դեմ պայքարելու լավագույն միջոց է:
Դեմքի համար
Երկու ճաշի գդալ շագանակի փոշին խառնեք քիչ ջրով, հետո դա քսեք դեմքին, թողեք մնա 10 րոպե, հետո մանրակրկիտ լվացեք գոլ ջրով:
Լոգանքի համար
Եթե շագանակից փոշին օգտակար է ատամների մաքրման, մազերի լվացման, լվացքի, ապա որպես լոգանքի գել հաստատ օգտակար կլինի:
Ուտելիքին խառնելու համար
Յուրահատուկ համ է հաղորդվում կերակուրին:
Ուտիճների դեմ պայքարի համար
10 ճաշի գդալ շագանակի փոշին լցրեք կաթսայի մեջ, ավելացրեք նույնքան ջուր և եփեք այն 20 րոպե: Սառեցնելուց հետո այն լցրեք շշի մեջ:
Մերսման համար
Շագանակը շատ օգտակար էմերսման քսուկներ պատրաստելու համար:
Ցեցերի դեմ պայքարելու համար
Շագանակով լի պարկերը, որոնք դրված լինեն պահարաններում, թույլ չեն տա, որպեսզի այնտեղ ցեցեր հայտնվեն: