«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ դեսպանատունը նոր ցուցակ է կազմել, որում ներառված են իշխանության հետ առնչվող անձինք, որոնց չի տրամադրվելու ԱՄՆ մուտքի վիզա։ Մեր տեղեկություններով ցուցակը գլխավորում են ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետը՝ Արշակ Հակոբյանը և թիկնազորի անդամ Գագիկ Զոհրաբյանը (Նասկի Գագո)։ Ցուցակում ընդգրկված են նաև Մհեր Սեդրակյանը, ում ենթակայության տակ գործող բանդաների ներկայացուցիչները հուլիսի 29-ին Սարի թաղում խաղաղ ցուցարարների և լրագրողների դեմ բռնությունների հիմնական հեղինակներն էին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։